Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 292
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 24-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք  ընդունելով 2024 թվականի Մասիս համայնքի բյուջեի կատարման տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը /հաշվետվությունը կցվում է/   Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս  համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.

ա/ եկամուտների կատարման գծով՝ համաձայն հավելված 1-ի, ըստ որի՝
     եկամուտների առաջադրանքը 6 364 149 537 դրամի դիմաց կատարվել է 6 040 171 979 դրամ, որից

  • բյուջեի վարչական մասի եկամուտները՝ 4 947 432 266 դրամ առաջադրանքի դիմաց կատարվել է 5 050 981 432 դրամ կամ 102,1 %-ով:
  • բյուջեի ֆոնդային մասի եկամուտները՝ նախատեսված 2 316 717 271 դրամի  դիմաց  կատարվել է 2 025 864 106 դրամ կամ 87,4 %-ով:
  • բյուջեի ֆոնդային մասի ընդհանուր մուտքերը նախատեսված 3 808 753 186 դրամի դիմաց փաստացի կազմել է 2 875 951 600 դրամ, որից՝ տարեսկզբի մնացորդը՝ 850 087 600 դրամ, համայնքի սեփականություն համարվող գույքի և հողի իրացումից մուտքերը՝ 786 673 500 դրամ,  կապիտալ սուբվենցիա՝ 986 698 000 դրամ, կապիտալ արտաքին դրամաշնորհ՝ 382 000 դրամ, համայնքի գույքին պատճառված վնասի փոխհատուցումից մուտք՝ 2 110 500 դրամ, բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային մաս՝ 250 000 000 դրամ:                                                                                                                                                                                                      

բ/ Ծախսերի կատարման գծով՝ համաձայն հավելված 2-ի, ըստ որի՝

      ծախսերի առաջադրանքը 7 214 237 153 դրամի դիմաց կատարվել է 5 380 920 265 դրամ, որից

  • բյուջեի վարչական մասի ծախսերը՝ 4 947 432 266 դրամ առաջադրանքի դիմաց կատարվել է 3 773 009 571 դրամ կամ 76,3 %-ով

բյուջեի ֆոնդային մասի ծախսերը՝ 3 166 804 887 դրամ առաջադրանքի դիմաց կատարվել է 2 644 584 253 դրամ կամ 83,5 %-ով:                                                

 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(4.67 Մբ) ekamutner
(3.86 Մբ) caxser
(2.92 Մբ) hashvetvutyun
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner