2024թ. նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել «ԼՈՒՍԷ-16» ՍՊ ընկերության տնօրեն Նարեկ Պողոյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ հայտնվել է, որ ընկերությունը Մասիս համայնքի Արևաբույր բնակավայրի Կ․Դեմիրճյան փողոց, 12 հողամաս հասցեում նախատեսում է իրականացնել հայաստանի Հանրապետության «Արարատի մարզի Արևաբույրի կրթահամալիրի» կառուցման աշխատանքներ, որի նպատակով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։
2. «ԼՈՒՍԷ» ՍՊ ընկերության իրավաբանական հասցեն է՝ քաղաք Երևան, Նուբարաշեն 11 փողոց, 7 շենք, 17 բնակարան։ Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի՝ տվյալ գործունեությունը դասվում է Բ կատեգորիայի։ Ընկերությունը դպրոցի կառուցումն իրականացնելու է ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Արևաբույր, Կ․Դեմիրճյան փողոց 12 հասցեում։
3. Հանրային լսումն իրականացվելու է 2024 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, Արևաբույր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։
- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։
- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլ․փոստ karen.tadevosyan1975@mail.ru/: