Այսօր: Շաբաթ, 18 Հունվարի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 303
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
2024թ․ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (01.08.2024թ. դրությամբ)
Ներկայացման ամսաթիվ` 01 օգոստոս 2024
Հաշվետու ժամանակահատված
01 փետրվար 2024թ. - 01 օգոստոս 2024թ.

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ

Մասիս համայնքի ավագանու 2024թ փետրվարի 1-ի թիվ 02-Ն որոշմամբ համայնքում սկիզբ է դրվել մասնակցային բյուջետավորման գործընթացին, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի 2024թ փետրվարի 22-ի թիվ 1466-Ա որոշմամբ ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են հանձնաժողովի իրավասությունները, գործընթացի իրականացման ընթացակարգերը, չափանիշներն ու ձևաթղթերը։ Հաստատվել են միջոցառումների իրականացման ժամանակացույցը։
https://masiscity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=968dc672-20b5-48d0-b0b6-a07965ad0003
https://masiscity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=c4915069-3231-45ce-8a65-a06e64f87bc1

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ

Իրազեկման փուլը տևել է ս/թ փետրվարի 26-ից մինչև մարտի 11-ը։
Համայնքապետարանում և բնակավայրերի վարչական նստավայրերում անցկացվել են ժողովներ համայնքի բնակչության հետ, ծրագրի մասին մանրամասն տեղեկացնելու համար, հայտարարություններ են փակցվել թե համայնքապետարանում թե բնակավայրերում։
Համայնքապետարանի պաշտոնական էջով և ֆեյսբուկյան էջով պաշտոնական հայտարարություն է տեղադրվել մասնակցային բյուջետավորման գործընթացի վերաբերյալ։

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼ

Առաջարկների ներկայացման փուլը տևել է ս/թ-ի մարտի 12-ից մինչև ապրիլի 12-ը։
Ներկայացվել էին 9 առաջարկներ։
Ներկայացված առաջարկները ամփոփվել են ս/թ-ի ապրիլի 15-ից մինչև ապրիլի 22-ը։
https://masiscity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&tv=-4&g=f62d921f-8515-42d2-9af6-9ae7d7fa9c8d

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼ

Առաջարկների նախնական գնահատման փուլը տևել է ս/թ-ի ապրիլի 23-ից մինչև մայիսի 5-ը։
Գնահատման փուլի արդյունքում 2 առաջարկ չի բավարարել մասնակցային բյուջետավորման գործընթացի պահանջները, մասնավորապես
• Առաջարկը վերաբերվել է պետական սեփականություն հանդիսացող տարածքին
• Առաջարկի բյուջեն մի քանի անգամ գերազանցել է համայնքի ավագանիով սահմանված գումարը։
https://masiscity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&tv=-4&g=f62d921f-8515-42d2-9af6-9ae7d7fa9c8d

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

Քվերակության փուլը տևել է ս/թ-ի մայիսի 7-ից մինչև մայիսի 14-ը, որի արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը՝
• Մարինա Գևորգյան- Բարենորոգում հանուն երեխաների /Մասիս քաղաքի ՄՊՍԿ բակի բարեկարգում/ -2081 ձայն
• Անի Գևորգյան-Այնթապ բնակավայրի մսուր մանկապարտեզի հարակից տարածքի բարեկարգում – 1500 ձայն
• Քրիստինե Մարտիրոսյան-Ղուկասավան բնակավայրի կենտրոնական այգու /հուշահամալիրի տարածք/ կանաչապատում և բարեկարգում-1111 ձայն
• Լիլիթ Խոդեդանյան-Դարակերտ բնակավայրում խաղահրապարակի կառուցում-561 ձայն
• Հակոբ Հարությունյան-Ջրահովիտ բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցում- 361 ձայն
• Լիլի Բաղդասարյան-Ժամանցի կենտրոն Սիփանիկ բնակավայրում – 243 ձայն
• Արևիկ Խաչատրյան-Դաշտավան բնակավայրի հանդիսությունների սրահի նորոգում – 174 ձայն
Հաղթող է ճանաչվել Մարինա Գևորգյանի - Բարենորոգում հանուն երեխաների /Մասիս քաղաքի ՄՊՍԿ բակի բարեկարգում/ առաջարկը։

ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼ

Ձեռք են բերվել նախագծանախահաշվային փաստաթղթեր՝
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված ընթացակարգի ծածկագիրը՝ ԱՄՄՀ-ԳՀԾՁԲ-24/85
Հղումը՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=10614119
Կատարման փուլ՝ գտնվում է նախագծման փուլում։

 


Կից փաստաթղթեր
(843.64 Կբ)



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner