Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 42-րդ հոդված 1-ին մասի 16-րդ կետի, ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջներով Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Մասիս համայնքի աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարի հաշվարկումը, ինչպես նաև այդ վճարի գանձումը (մուտքագրումը) համայնքի բյուջե իրականացնել համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից:
2. Աղբահանության վճարի հավաքագրումը իրականացնել գործավարձով պայմանագրային հիմունքներով հավաքագրման գործընթացին ներգրավված աշխատողների միջոցով:
3. Գործավարձով պայմանագրային հիմունքներով աշխատողների վարձատրությունը կատարել հավաքագրված և բյուջե մուտքագրված գումարի 14 %- ի չափով:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։