Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Արշակ Գրիգորյանի կողմից ներկայացված հայտը (480738)․ որոշում եմ՝
1․Արշակ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գյուղ Նոր Խարբերդ 10-րդ փողոց 17/1 հասցեում տալ բնակելի տան և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Արշակ Գրիգորյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արշակ Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: