Երեկ Մասիս համայնքում կայացավ արդեն ավանդույթ դարձած հերթական միջոցառումը. պարգևատրվեցին տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած սպորտի, արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչները։
Ողջունելով ներկաներին՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը կարևորեց տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները և հույս հայտնեց, որ գալիք տարում դրանց թիվը կավելանա։
Ամփոփելով իր խոսքը՝ Դ. Համբարձումյանը մաղթեց, որ 2025 թվականը լինի առանց կորուստների, խաղաղության և հաղթանակների տարի:
Ներկաներին փոխանցվեց նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությունն ու բարեմաղթանքը:
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին: