29.10.24
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՈՒՄ
|
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի փետրվարի 1-7-ը Ջերմուկ քաղաքում տեղի են ունենալու Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը: Համահայկական ձմեռային խաղերի մարզաձևերն են՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, սպորտային պարեր։ Գրանցման և մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Մասիսի համայնքապետարան՝ Կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժին: Գրանցման հայտերն ընդունվում են մինչ սույն թվականի դեկտեմբերի 1-ը:
|
|
29.10.24
ՄԵՐ ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Սույն թվականի հոկտեմբերի 21-26-ը տեղի ունեցավ «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 24-րդ փառատոնը, որին մասնակցեցին նաև Մասիս համայնքի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի (ՄՊՍԿ) «Մասիսի նոր սերունդ» և «Սիրոն» թատերախմբերը ( գեղ. ղեկավար՝ Արշակ Ղազարյան)։ «Մասիսի նոր սերունդ» թատերախումբը ներկայացավ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացմամբ, իսկ «Սիրոն» թատերախումբը հանդես եկավ Հ. Թումանյանի «Ոսկու կարասը» հեքիաթ-բեմադրությամբ։ Թատերախմբերն արժանացան պատվոգրերի, իսկ խմբի սան Բագրատ Սիմոնյանը ստացավ «Լավագույն կերպար» մրցանակը։ Շնորհավորում ենք մեր թատերախմբերին։
|
|
29.10.24
ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՂՈՒԿԱՍԱՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ
|
Ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել, որ իրականություն է դառնում Մասիս համայնքի և Ղուկասավան բնակավայրի համար կարևորագույն մի ծրագիր ևս. կառուցվում է բնակավայրի կենտրոնական այգին: Շատ շուտով բնակիչները կունենան գեղեցիկ ու բարեկարգ հանգստի վայր: Աշխատանքներն իրականացվում են համայնքային միջոցներով: Սպասեք նոր ծրագրերի:
|
|
28.10.24
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
|
Հաշտարարության ոլորտի կատարելագործմանն ուղղված շարունակական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարությունը մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական չորրորդ դասընթացը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան: Դասընթացին կարող են մասնակցել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիներն, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Հաշվի առնելով, որ առաջիկայում ուժի մեջ է մտնելու ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարություն նախատեսող դրույթը՝ դասընթացին խրախուսվում է ՀՀ տարբեր մարզերում իրենց գործունեությունը ծավալող մասնագետների մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել բոլոր մարզերում անհրաժեշտ քանակով հաշտարարների ներկայությունը և ընտանեկան ...
Մանրամասն |
|
23.10.24
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
«Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից, վերջերս աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի, համայնքի դիմակայության թիմի ներկայացուցիչների և ՄԱԶԾ ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանի միջև։Ծրագրային այս բաղադրիչի նպատակն աղետներին պատրաստվածության և արձագանքման համայնքային կարողությունների հզորացումն է՝ ելնելով Լեռնային Ղարաբաղից փախստականների և բնակչության այլ խոցելի խմբերի հատուկ կարիքներից: Այս առումով հանդիպման ընթացքում քննարկվեցին կամավորական փրկարարական ջոկատի ստեղծմանը և համայնքային Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանի մշակմանն առնչվող հարցեր, ներկայացվեցին առկա խնդիրները ...
Մանրամասն |
|
23.10.24
ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է ՄՊՍԿ-Ի ԲԱԿԸ
|
Մասիս համայնքում շարունակվում են համայնքային բյուջեով իրականացվող ծրագրերը: Ներկայում ընթանում են Մասիսի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի/ՄՊՍԿ/ բակի բարեկարգման աշխատանքները: Հավելենք, որ այս նախագիծը հաղթող է ճանաչվել 2024թ. մասնակցային բյուջետավորման ծրագրով:
|
|
22.10.24
ԹՈՂ ՄԻՇՏ ՀՆՉԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐԱԽ ԾԻԾԱՂԸ
|
Այս օրերին ՄԱԿ ՓԳՀ-ն իրականացնում է նորարարական մարդասիրական առաքելություն՝ ֆրանսիական «Laughing Stars» ՀԿ-ի հետ համատեղ. Ֆրանսիայից ժամանած աճպարարները /հայրը և որդիները/ կայցելեն ՀՀ տարբեր համայնքներ՝ իրենց հնարքներով զարմացնելու և ուրախացնելու փոքրերին, նաև՝ մեծահասակներին: Աճպարարները երեկ հյուրընկալվեցին Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում և Հովտաշատ բնակավայրի «Շուշան» մանկապարտեզում: Աննկարագրելի էր փոքրիկների ուրախությունն ու խանդավառությունը, ովքեր ոչ միայն դիտում էին աճպարարական հնարքները, նաև՝ մասնակցում: Հյուրախաղերի ընթացքում աճպարարները կրկին կայցելեն Մասիս՝ ուրախացնելու մասիսցի ու Արցախից տեղահանված և Մասիսում հանգրվանած փոքրիկներին:
|
|
22.10.24
ԿԳՈՐԾԻ ՄԱՍԻՍ-ԱՅՆԹԱՊ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ
|
Տեղեկացնում ենք, որ այսօրվանից ժամանակավորապես կգործի Մասիս-Այնթապ-Երևան երթուղին: Երթուղու ժամանակացույցի հետ կապված կտրվի հավելյալ տեղեկատվություն: Տեղեկացնենք նաև, որ Մասիսի համայնքապետարանը կրկին մրցույթ է հայտարարել՝ «Մասիս քաղաք-գյուղ Այնթապ թիվ 02» ներհամայնքային երթուղին սպասարկելու իրավունքի ժամանակավոր հատկացման համար կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր ընտրելու նպատակով:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |