Այսօր: Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 462
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.06.25 ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ԲՈՒԺԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Այսօր Մասիս համայնքում տեղի ունեցավ երկու բնակավայրերի հիմնանորոգված բուժամբուլատորիաների պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Մասիսի համայնքապետարանի, ՄԱԶԾ, նախարարությունների, Արարատի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ, հյուրեր։Ամբուլատորիաների վերանորոգման ու վերազինման նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ... Մանրամասն
02.06.25 ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԻՍ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ Է
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա խորհրդով էր պայմանավորված «Սովթ Պապիրուս» ՍՊԸ կողմից հայտարարված մրցույթը, որին մասնակցեցին Դարակերտ և Նորաբաց բնակավայրերի դպրոցների աշակերտները։«Իմ նպատակը համայնքիս զարգացումն է» խորագիրը կրող մրցույթում լավագույն ճանաչված աշխատանքների հեղինակներն այսօր արժանացան խրախուսանքի` ՍՊԸ տնօրենի կողմից, ով ողջունելի համարեց աշակերտների գաղափարները և հորդորեց լինել հետևողական։Մրցույթի մասնակիցներից Իզաբելլ Օսիկյանը և Անահիտ Խոդեդանյանն արժանացան հատուկ մրցանակի։Չրի արտադրությանն է անդրադարձել Գայանե Ապելյանը, ով արժանացավ երրորդ մրցանակին, իսկ երկրորդ հորիզոնականում Թաթուլ Ղազարյանի ներկայացրած աշխատանքն է։Մրցույթում հաղթող ճանաչվեց Մանե ... Մանրամասն
02.06.25 ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՆ Է ՄԵԿԸ ՀՈՒՆԻՍԻ...
Այսօր Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրի Մշակույթի տան մոտ էին հավաքվել գյուղի փոքրերն ու մեծերը։
Իսկ առիթը Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառումն էր, որը կազմակերպվել էր բնակավայրի վարչական ղեկավարի նախաձեռնությամբ։
Եվ, մինչ մեծահասակները հիացմունքով էին հետևում լարախաղացի ճարպիկ շարժումներին, երեխաներն անհամբերությամբ սպասում էին մուլտհերոսներին, ճաշակում քաղցրեղեն ու պաղպաղակ։
Օրվա ընթացքում հնչած բազմաթիվ շնորհավորանքի խոսքերին ավելացան նաև շնորհակալանքի խոսքերը` ուղղված կազմակերպիչներին։
Անհոգ մանկություն, սիրելի փոքրիկներ։
01.06.25 ՏՈՆԱԿԱՆ ՕՐ` ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ
Հունիսմեկյան այս գեղեցիկ օրը
Մասիսի համայնքապետարանը և Մասյացոտնի թեմը՝ օրհնությամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, պատրաստել էին հերթական միջոցառումը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։
Տոնական միջոցառումներն անցկացվեցին Մասիս համայնքում գործող եկեղեցիների բակերում:
Իսկ պատրաստված բազմաբովանդակ ծրագիրը հաճելի ու անմոռանալի պահեր պարգևեց փոքրիկներին։
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ։
01.06.25 ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
Սիրելի՛ երեխաներ,Մասիս համայնքի իմ փոքրիկ բարեկամներ,Ջերմագին շնորհավորում եմ այս լուսաշող տոնի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։Այս օրը մեկ անգամ ևս վերահաստատվում է մեր հանձնառությունը՝ պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի իրավունքները, ապահովելու նրանց խաղաղ, առողջ, երջանիկ ու արժանապատիվ մանկություն։Երեխաները ոչ միայն յուրաքանչյուր ընտանիքի ջերմությունն են, այլև` մեր երկրի ապագան։ Նրանց մեջ է կենտրոնացած վաղվա ուժեղ ու զարգացած պետության տեսլականը։Պետություն, որտեղ կկարողանան իրականացնել իրենց նվիրական երազանքները։Եվ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է սիրով ու պատասխանատվությամբ նպաստել մատաղ սերնդի ներդաշնակ դաստիարակությանը և պաշտպանությանը։Թող բոլոր երեխաները մեծանան ... Մանրամասն
26.05.25 ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հյուրընկալել էր տարվա ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին։
Ողջունելով ներկաներին` Դ. Համբարձումյանը նշեց, որ երիտասարդները մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում, և համայնքապետարանի կողմից պարբերաբար իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք ուղղակիորեն առնչվում են երիտասարդներին։
Համայնքապետն ամփոփ անդրադարձավ նաև համայնքում ընթացող ծրագրերին և նշեց, որ ի սկզբանե կարևորվել է բնակավայրերի համաչափ զարգացման սկզբունքը։
Դ. Համբարձումյանը պատասխանեց հնչեցված մի շարք հարցերին և երիտասարդներին հորդորեց ակտիվորեն մասնակցել ՏԻ գործընթացներին, մասնակցել համայնքի զարգացմանը։
Աշակերտներն արժանացան նաև խրախուսական նվերների։
26.05.25 ‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
Հարգելի բնակիչներ,
Վաղը՝ ժամը 10:30-ից, «Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի կողմից Մասիս քաղաքում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ:
Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք փակ պահել պատուհաններն ու դռները:
26.05.25 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցավ «Մասիս համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը և սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման կարիքների գնահատման չափորոշիչները սահմանելու մասին» ավագանու որոշման նախագծի շուրջ հանրային քննարկում։Քննարկմանը մասնակցում էին համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, բնակիչներ։Ողջունելով ներկաներին՝ Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը տեղեկացրեց, որ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Մասիս համայնքի՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց ու ընտանիքներին հայտնաբերել և ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու հերթական նիստ - 13.12.2024
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ (06.06.2022)
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (23.10.2019)
ավագանու նիստ
ավագանու հերթական նիստ
ավագանու նիստ
ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner