13.01.25
ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. Նորամարգ, Ռանչպար
|
Մասիս համայնքի ավագանու 13 դեկտեմբերի 2024 թվականի N 345-Ն որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։Գործընթացն ունի իրականացման մի քանի փուլեր, և ներկայում ընթանում է իրազեկման փուլը, որի շրջանակներում այսօր Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը, համայնքապետարանի և ձևավորված հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելեցին Մասիս համայնքի Նորամարգ և Ռանչպար բնակավայրեր:Հանդիպումների ընթացքում, որոնց մասնակցում էին բնակավայրերի վարչական ղեկավարները, ...
Մանրամասն |
|
10.01.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ-2025
|
Այսօր Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի առանցքային թեման համայնքում նախատեսվող Մասնակցային բյուջետավորման ծրագրի իրականացումն էր:Ողջունելով ներկաներին՝ Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը նշեց, որ Մասնակցային բյուջետավորման գործընթացը մի հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Մասիս քաղաքի և 26 գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։Ն. Հակոբյանը տեղեկացրեց, որ Մասիս համայնքում նախորդ ...
Մանրամասն |
|
09.01.25
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
«Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից, այսօր տեղի ունեցավ աշխատանքային հերթական հանդիպում՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի, համայնքի դիմակայության թիմի ներկայացուցիչների և ՄԱԶԾ ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանի միջև։Ծրագրային այս բաղադրիչի նպատակն աղետներին պատրաստվածության և արձագանքման համայնքային կարողությունների հզորացումն է՝ ելնելով Լեռնային Ղարաբաղից փախստականների և բնակչության այլ խոցելի խմբերի հատուկ կարիքներից:Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքային Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանին առնչվող հարցեր, ներկայացվեցին առկա խնդիրները, անդրադարձ կատարվեց նաև առաջիկա անելիքներին։Ի մասնավորի ...
Մանրամասն |
|
31.12.24
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Սիրելի՛ բնակիչներ,Մասիս համայնքում հանգրվանած բազմահազար արցախցի մեր բարեկամներ,Այսօր կանգնած ենք Նոր տարվա շեմին՝ լի սպասումներով, ակնկալիքներով, բայց՝ նաև մտահոգություններով, քանզի նույնն են մարտահրավերները, անվտանգային խնդիրները շարունակում են մնալ չլուծված:Այսօր փակում ենք 2024 թվականի վերջին էջը՝ ամփոփելով կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները:Չնայած առկա դժվարություններին, այդուհանդերձ, հետևողական և համագործակցային աշխատանքի արդյունքում 2024 թվականին Մասիս համայնքում իրականացվեցին համայնքային կարևորության մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում համայնքի տարբեր բնակավայրերում ամբողջապես լուծվեցին այս կամ այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ համարվել են անլուծելի:Համայնքապահպան ...
Մանրամասն |
|
29.12.24
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
|
Տարեմուտին ընդառաջ` Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հանդիպեց նաև համայնքի ուսանողներին ու աշակերտներին, ովքեր տարվա ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն։ Ողջունելով ներկաներին` Դ. Համբարձումյանը նշեց, որ երիտասարդները մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում և համայնքապետարանի կողմից իրականացվում են տարբեր ծրագրեր։ Համայնքապետը հորդորեց ներկաներին լինել ավելի ակտիվ և մասնակցել ՏԻ գործընթացներին։ Դ. Համբարձումյանը պատասխանեց նաև հնչեցված մի շարք հարցերին և շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
|
|
28.12.24
ՏԱՐԵՄՈՒՏԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
|
Երեկ Մասիս համայնքում կայացավ արդեն ավանդույթ դարձած հերթական միջոցառումը. պարգևատրվեցին տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած սպորտի, արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչները։ Ողջունելով ներկաներին՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը կարևորեց տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները և հույս հայտնեց, որ գալիք տարում դրանց թիվը կավելանա։ Ամփոփելով իր խոսքը՝ Դ. Համբարձումյանը մաղթեց, որ 2025 թվականը լինի առանց կորուստների, խաղաղության և հաղթանակների տարի: Ներկաներին փոխանցվեց նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությունն ու բարեմաղթանքը: Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին:
|
|
27.12.24
Ի ՆՇԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱՆՔԻ
|
Երեկ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հյուրընկալել էր մի խումբ արցախցի մեր հայրենակիցների, ովքեր ակտիվորեն ներգրավված են եղել կամավորական աշխատանքներում, աջակցել արցախահայերին օգնության տրամադրման գործընթացում։ Դ.Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար և կարևորեց այն հանգամանքը, որ նրանք ինտեգրվել են համայնքային կյանքին։ Ներկաներն էլ շնորհակալություն հայտնեցին համայնքապետին և համայնքապետարանի աշխատակազմին` Մասիս համայնքում հանգրվանած արցախահայերի նկատմամբ ցուցաբերած հոգածության և ուշադրության համար։
|
|
26.12.24
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
|
Երեկ տեղի ունեցավ Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստ, որին մասնակցում էր ավագանու 14 անդամ: Ներկայացված օրակարգային հարցերն արժանացան ավագանու անդամների հավանությանը, և կայացվեցին համապատասխան որոշումներ: Մանրամասները՝
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |