20.12.24
«ԿԱԶԱ» ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԻՆԿՈՒԲԱՏՈՐ ԾՐԱԳՐԻ 2024-2025ԹԹ. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՍԻՆ
|
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր ծրագրի 2024-2025թթ․ հայտերի ընդունելության մասին։ Ծրագրի նպատակն է խթանել տեղացիների և Արցախից տեղահանվածների զարգացումը և ինքնազբաղվածությունը մարզերում՝ աջակցելով սոցիալական և համերաշխ ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը, հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտում: Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 22-ն է ժ․ 23։59-ը։
|
|
19.12.24
ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԱՐՄԱԹ» ԱՇԽԱՏԱՆՈՑ
|
Նոր Խարբերդի Մ. Ղազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում երեկ տեղի ունեցավ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման արարողությունը, որին ներկա էր Մասիս համայնքի ղեկավարը, Նոր Խարբերդի վարչական ղեկավար Ն. Կակոյանը, բազմաթիվ հյուրեր, ուսուցիչներ, աշակերտներ։Ողջունելով հյուրերին ու ներկաներին` կրթօջախի տնօրեն Ս. Միրիջանյանն ուրախությամբ արձանագրեց, որ նմանատիպ աշխատանոց ունենալն աշակերտների մեծագույն երազանքն էր և դրա իրականացմանը մեծապես աջակցել է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը:«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի ստեղծմանն աջակցելու, դպրոցի սովորողների երազանքն իրականություն դարձնելու համար Մասիսի համայնքապետը, Նոր Խարբերդի վարչական ղեկավարը և այլ աջակիցներ ստացան ...
Մանրամասն |
|
17.12.24
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
|
Օրերս Մասիս քաղաքի Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնություն, որին մասնակցեց ՀՀ տարբեր համայնքներից եկած 300 մարզիկ։ Առաջնության մասնակիցներին, մարզիչներին ու հյուրերին ողջունեց Մասիսի համայնքապետարանի Կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Տիգրան Բաբախանյանը, ով ի մասնավորի կարևորեց առաջնության կազմակերպումն ու անցկացումը և հաջողություն մաղթեց մասնակից ըմբիշներին: Առաջնությունն ընթացավ լարված ու մրցակցային մթնոլորտում, քանզի յուրաքանչյուր ըմբիշ պայքարում է հաղթողի կոչման համար: Երկօրյա պայքարի արդյունքում որոշվեցին հաղթողները, ովքեր և կանգնեցին պատվո հարթակին:
|
|
16.12.24
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ. ՌԱՆՉՊԱՐ
|
Տեղի ունեցավ Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի բուժամբուլատորիայի պատվաստումների վերանորոգված սենյակի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը, Մասիս համայնքի բուժամբուլատորիաների տնօրեններ, Մասիսի համայնքապետարանի, ինչպես նաև համայնքապետին կից Կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմինների /ԿԵԽՄ/ ներկայացուցիչներ, հյուրեր:Պատվաստումների սենյակի վերանորոգումը և կահավորումն իրականացվել է Մասիս համայնքի ղեկավարին կից ԿԵԽՄ կողմից իրականացված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՄԱԶԾ-Մասիսի համայնքապետարան համաֆինանսավորմամբ:Ողջունելով ներկաներին՝ Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը կարևորեց ԿԵԽՄ-ի կատարած աշխատանքը, ...
Մանրամասն |
|
13.12.24
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը` բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Անդրադառնալով խորհրդակցության առանցքային թեմային` Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը նշեց, որ պետք է հետևողականություն ցուցաբերել ամանորյա տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներում։ Քննարկվեցին բնակավայրերում նախատեսվող միջոցառումները, որոնց հետ կապված տրվեցին հանձնարարականներ:
|
|
13.12.24
ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Այսօր տեղի ունեցավ Մասիս համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 15 անդամի մասնակցությամբ: Օրակարգային հարցերի վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ: Ավագանու հերթական նիստի օր սահմանվեց 2025թ-ի փետրվարի 17-ը: Մանրամասները՝
|
|
11.12.24
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՆՁԱՆԻՑ». ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԱՅՆԹԱՊԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Դեկտեմբերի 10-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի մսուր-մանկապարտեզում տեղի ունեցավ «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողով, որին մասնակցում էին Արարատի մարզի տարբեր բնակավայրերի ՆՈՒՀ-երի տնօրեններ, աշխատակիցներ։Ողջունելով ներկաներին՝ Այնթապի մսուր-մանկապարտեզի տնօրեն Էվելինա Վարդանյանը տեղեկացրեց, որ աշխատաժողովի կազմակերպման բովանդակային պատասխանատուն «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամն է:Մարզային փուլի անցկացման պատասխանատու են հանդիսանում Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ներդրման ...
Մանրամասն |
|
09.12.24
ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ...»
|
«ՊրոԴեՖորմ» ՍՊԸ-ն նախաձեռնել է «Բնապահպանական ծրագրերի լավագույն փորձի ներդրումը տեղական մակարդակում. սուբվենցիոն ծրագրերի մշակում» երկօրյա դասընթացը՝ ս.թ. դեկտեմբերի 12-ին և 13-ին, ք. Երևան (ՊրոԴեՖորմ-ի գրասենյակ, Եզնիկ Կողբացի 83):Դասընթացի նպատակն է աջակցել համայնքներին՝ մշակել որակյալ բնապահպանական ծրագրեր՝ սուբվենցիոն ծրագրերից և այլ ֆինանսավորման գործիքներից օգտվելու համար:Դասընթացը նախատեսված է`• Տեղական ինքնակառավարման մարմինների համար (աշխատակազմերի անդամներ), որոնք կարող են դիմել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանականհարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրին»:• Բնապահպանական հասարակական կազմակերպությունների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |