10.03.25
‼️ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է MasisCity ՀԱՎԵԼՎԱԾԸ‼️
|
Մասիս համայնքի սիրելի՛ բնակիչներ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներ,Տեղեկացնում ենք, որ արդեն գործարկվել է MasisCity հավելվածը, որը նախատեսված է համայնքային ծառայությունների որակի բարձրացման, բնակիչների ներգրավվածության խթանման և համայնքային կառավարման գործընթացների դյուրացման համար։Հավելվածի միջոցով դուք կարող եք. Տեղեկացնել համայնքային խնդիրների մասին և ստանալ արձագանքներ, Ստանալ համայնքային կարևոր ծանուցումներ, Օգտվել բնակիչների և բռնի տեղահանված անձանց աջակցության համակարգից, Տեսնել համայնքի քարտեզագրված խնդիրները և դրանց լուծման ընթացքը, Ծանոթանալ համայնքում իրականացվող ծրագրերին և միջոցառումներին։Հավելվածի նպատակն է ապահովել համայնքային խնդիրների արագ արձագանքման և լուծման համակարգված ...
Մանրամասն |
|
10.03.25
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
|
Հարգելի՛ տատիկներ, մայրեր, քույրեր, դուստրեր,Ի սրտե շնորհավորում և իմ բարեմաղթանքներն եմ հղում գարնան զարթոնքով լեցուն այս տոնական օրվա առթիվ:Մարտիության այս օրը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր անսահման երախտագիտությունն ու ակնածանքը ձեր նկատմամբ, ասելու, որ դուք ուժեղ եք ու աննկուն, որ դուք եք ընտանիքի հույսն ու լույսը և տան ճարգը վառ պահողը, որ անուրանալի է ձեր դերը տարբեր ոլորտներում...Կանայք շատ կարևոր ու պատասխանատու առաքելություն ունեն` ստեղծել, արարել, փայփայել ու պաշտպանել, կրթել ու դաստիարակել...Եվ չնայած ամեն տեսակ դժվարություններին, առկա խոչընդոտներին՝ կանայք այս ամենն արել և անում են անտրտունջ, համբերությամբ ու լավատեսությամբ, սիրով ու նվիրումով։ Եվ այս ամենի արդյունքում է, որ այսօր ...
Մանրամասն |
|
07.03.25
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ
|
Մասիս համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացի հերթական՝ հաղթած առաջարկների իրագործման պլանավորման փուլը:Այսօր Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի ընթացքում նախանշվեցին այն քայլերը, որոնք պետք է արվեն առաջարկների իրագործման համար:Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը շնորհավորեց այն բնակավայրերին, որոնց ծրագրային առաջարկները հաղթող էին ճանաչվել քվեարկության արդյունքում և ի մասնավորի շնորհակալություն հայտնեց բնակիչներին, ովքեր ակտիվորեն ու համախմբված մասնակցել են քվեարկությանը:Նշենք, որ առաջատարը Նոր Խարբերդ բնակավայրի կողմից ներկայացված ծրագիրն է/մոտ 50մլն ՀՀ դրամ արժողությամբ/, որի իրագործումը կմեկնարկի շուտով: Ծրագրով նախատեսվում ...
Մանրամասն |
|
07.03.25
‼ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼
|
Հարգելի՛ բնակիչներ,Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց՝ ավելանում է նաև հրդեհների քանակը, որոնց գերակշիռ մասը տեղի է ունենում չոր խոտածածկ տարածքներում՝ քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության կանոնների և նորմերի խախտումների պատճառով:Հրդեհների կանխարգելման, ինչպես նաև դրանցից զերծ մնալու նպատակով հորդորում ենք խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ինչպես նաև չայրել խոտածածկ տարածքները, հնձած արտերը:Հարգելի բնակիչներ,Հիշեք խոտի այրման վտանգների մասին1.Բերրիության կորուստԽոտի այրման ընթացքում հողի վերին շերտում գտնվող օրգանական նյութերը ոչնչանում են։ Այս նյութերը հանդիսանում են հիմնական պարարտանյութ, որոնք ապահովում են հողի բերրիությունը։ Օրգանական ...
Մանրամասն |
|
07.03.25
ՏՈՆԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Մասիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ այսօր տոնական հաճելի անակնկալ մատուցվեց նաև համայնքում գործող կառույցների, կազմակերպությունների կին աշխատակիցներին։ Շնորհավորում ենք։ Տոնական անակնկալները շարունակվում են։
|
|
06.03.25
ՈՉ ՈՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳԻՆՆ ԱՅՆՔԱՆ ԼԱՎ ՉԳԻՏԻ, ՈՐՔԱՆ ԵՍ. Վազգեն Սարգսյան
|
<<Ես ուզում եմ ասել, որ ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան շատ խաղաղություն չի ուզում, որքան ես։ Պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին։ Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի` ձեռք եմ բերել հպարտություն։ Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա։ Ես կռվել եմ, ես կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, և իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող>>. Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են, ով տարիներ առաջ վայր դրեց գրիչը, զենք վերցրեց ու ընտրեց պայքարի ուղին, պայքար հանուն...Մարտի 5-ը ՀՀ պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. Սպարապետը կդառնար ...
Մանրամասն |
|
05.03.25
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔ
|
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մասիսի համայնքապետարանը և Մասիս համայնքում գործող «Սովթ Պապիրուս» ընկերությունը սկսում են հանդիպում-քննարկումների շարք, որոնց ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ, կիմանան, թե ինչպես են ՀՀ-ում ստեղծվում և կայանում արտադրությունները, և ինչու պետք է գնալ բրենդավորման, այլ ոչ պարզապես արտադրողի ճանապարհով։Մարտի 4-ին Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցավ առաջին հանդիպումը։Ողջունելով մասնակիցներին՝ Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանն ի մասնավորի կարևորեց նմանօրինակ հանդիպում-քննարկումները, որոնք ոչ միայն ճանաչողական են, ուսուցողական, այլև էական նշանակություն ունեն նաև փորձի փոխանակման տեսանկյունից:Հանդիպման ընթացքում «Սովթ ...
Մանրամասն |
|
01.03.25
ԴԱՍ-ՀԱՄԵՐԳ` ՄԱՍԻՍԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
|
Երեկ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ դաս-համերգ, և գեղեցիկ կատարումներով հանդես եկավ Իրական դպրոցի <<Ճարտար>> երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար` Տաթևիկ Շախկուկյան)։ Համերգը կազմակերպվել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի <<Դպրոցականի ֆիլհարմոնիա>> կրթամշակութային ծրագրի շրջանակներում։ Ներկաները սիրով ունկնդրեցին երգչախմբի կատարումները և ողջունելի համարեցին նմանօրինակ նախաձեռնությունները։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |