06.06.25
ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Մասիս համայնքում շուտով կմեկնարկեն փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվելու են համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 453 298 000 դրամ, որից համայնքային ներդրումը՝ 249 313 900 ՀՀ դրամ /55 տոկոս/։Ըստ ծրագրի նախատեսվում է՝Այնթապ՝ 19359.0 հազար դրամ/3000գծմ երկարություն/,տեղադրվելու է 102 նոր ԼԵԴ լուսատուև 102 հատ հենասյուն,Արբաթ՝ 19660.8 հազար դրամ /2930գծմ երկարություն/,տեղադրվելու է 96 նոր ԼԵԴ լուսատուև 96 հատ հենասյուն,Արգավանդ՝ 12775.18 հազար դրամ/2017 գծմ երկարություն/,տեղադրվելու է 68 նոր ԼԵԴ լուսատուև 68 հատ հենասյուն,Դաշտավան՝ 17262.84 հազար դրամ/2572գծմ երկարություն/,տեղադրվելու է 91 նոր ԼԵԴ լուսատու և91 հատ հենասյուն,Դարակերտ՝ ...
Մանրամասն |
|
06.06.25
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ․ ՄԱՐՄԱՐԱՇԵՆ
|
Մասիս համայնքում շարունակական է նաև ոռոգման համակարգի վերանորոգման, կառուցման գործընթացը, որն իրականացվում է համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։ Աշխատանքները ընթացքի մեջ են նաև Մարմարաշեն բնակավայրում, որտեղ հիմնանորոգվելու է մոտ 7200գծմ երկարությամբ ոռոգման ցանց։
|
|
05.06.25
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ․ ՀԱՅԱՆԻՍՏ
|
Մասիս համայնքում շարունակվում են շենք-շինությունների վերանորոգման, բակերի բարեկարգման աշխատանքները։ Շուտով կմեկնարկեն նաև Հայանիստ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի մասնակի վերանորոգման և ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները...
|
|
04.06.25
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ԲՈՒԺԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր Մասիս համայնքում տեղի ունեցավ երկու բնակավայրերի հիմնանորոգված բուժամբուլատորիաների պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Մասիսի համայնքապետարանի, ՄԱԶԾ, նախարարությունների, Արարատի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ, հյուրեր։Ամբուլատորիաների վերանորոգման ու վերազինման նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ...
Մանրամասն |
|
04.06.25
ԳԵՂԵՑԻԿ ԱՆԱԿՆԿԱԼ` ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի նախաձեռնությամբ Մասիսի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի (ՄՊՍԿ) «Սիրոն» թատերախումբը (գեղ. ղեկավար՝ Արշակ Ղազարյան) այսօրվանից ներկայացումներով հանդես է գալիս համայնքի մանկապարտեզներում։ Թատերախմբին այսօր հյուրընկալեցին Նոր Կյուրին և Մարմարաշեն բնակավայրերում։ Պատանի դերասաններին ոգևորությամբ ու մեծ ուրախությամբ դիմավորեցին փոքրիկ հանդիսականները։ Թատերախումբը վաղը կայցելի Այնթապ և Նոր Խարբերդ բնակավայրերի մանկապարտեզներ։
|
|
02.06.25
ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԻՍ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ Է
|
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա խորհրդով էր պայմանավորված «Սովթ Պապիրուս» ՍՊԸ կողմից հայտարարված մրցույթը, որին մասնակցեցին Դարակերտ և Նորաբաց բնակավայրերի դպրոցների աշակերտները։«Իմ նպատակը համայնքիս զարգացումն է» խորագիրը կրող մրցույթում լավագույն ճանաչված աշխատանքների հեղինակներն այսօր արժանացան խրախուսանքի` ՍՊԸ տնօրենի կողմից, ով ողջունելի համարեց աշակերտների գաղափարները և հորդորեց լինել հետևողական։Մրցույթի մասնակիցներից Իզաբելլ Օսիկյանը և Անահիտ Խոդեդանյանն արժանացան հատուկ մրցանակի։Չրի արտադրությանն է անդրադարձել Գայանե Ապելյանը, ով արժանացավ երրորդ մրցանակին, իսկ երկրորդ հորիզոնականում Թաթուլ Ղազարյանի ներկայացրած աշխատանքն է։Մրցույթում հաղթող ճանաչվեց Մանե ...
Մանրամասն |
|
02.06.25
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՆ Է ՄԵԿԸ ՀՈՒՆԻՍԻ...
|
Այսօր Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրի Մշակույթի տան մոտ էին հավաքվել գյուղի փոքրերն ու մեծերը։ Իսկ առիթը Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառումն էր, որը կազմակերպվել էր բնակավայրի վարչական ղեկավարի նախաձեռնությամբ։ Եվ, մինչ մեծահասակները հիացմունքով էին հետևում լարախաղացի ճարպիկ շարժումներին, երեխաներն անհամբերությամբ սպասում էին մուլտհերոսներին, ճաշակում քաղցրեղեն ու պաղպաղակ։ Օրվա ընթացքում հնչած բազմաթիվ շնորհավորանքի խոսքերին ավելացան նաև շնորհակալանքի խոսքերը` ուղղված կազմակերպիչներին։ Անհոգ մանկություն, սիրելի փոքրիկներ։
|
|
01.06.25
ՏՈՆԱԿԱՆ ՕՐ` ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ
|
Հունիսմեկյան այս գեղեցիկ օրը Մասիսի համայնքապետարանը և Մասյացոտնի թեմը՝ օրհնությամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, պատրաստել էին հերթական միջոցառումը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Տոնական միջոցառումներն անցկացվեցին Մասիս համայնքում գործող եկեղեցիների բակերում: Իսկ պատրաստված բազմաբովանդակ ծրագիրը հաճելի ու անմոռանալի պահեր պարգևեց փոքրիկներին։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |