Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 316
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.11.24 📢ԳՈՐԾԱՐԿՎԵԼՈՒ Է ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՉԱԿ
Սայաթ-Նովա բնակավայրի հարգելի բնակիչներ,
2024 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, «Սայաթ-Նովայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվելու է էլ. շչակի գործարկմամբ գործնական պարապմունք՝ «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով:
Խնդրում ենք չանհանգստանալ:
18.11.24 ԺԵՍՏ ԿԵՆՏՐՈՆԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Օրերս Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց Ժեստ հոգեբանական կենտրոնի թիմին՝ հիմնադիրների գլխավորությամբ:Կենտրոնն իր 17-ամյա գործունեության ընթացքում մշտապես ագաբնակչությանը բարի ժեստ է կատարել՝ իր ծառայություններով և գործերով։ Արդեն մեկ տարի է, ինչ Արարատի մարզում գործում է կենտրոնի Արտաշատ/Ժեստ մասնաճյուղը։Հանդիպման ընթացքում կենտրոնի հիմնադիրներ Մարիամ և Արկադի Մեհրաբյանները համայնքի ղեկավարին ներկայացրեցին վիճակագրություն առկա հոգեբանական խնդիրների մասին։ Ըստ հոգեբանների, առաջին տեղում Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների խնդիրներն են, ովքեր կենտրոնի ծառայություններից օգտվում են անվճար:Մեհրաբյանները տեղեկացրին, որ կենտրոնի ծառայություններից օգտվում են նաև 44-օրյա պատերազմի ... Մանրամասն
18.11.24 ԿԱՆՑԱԿԱՑՎԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով որպես արդարադատության ոլորտում պետական քաղաքականութան կարևոր ուղղություն և միջոցառում ամրագրվել է հաշտարարության զարգացումը, որի համատեքստում կատարված օրենսդրական բարեփոխումներով սահմանվել է ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը: Մասնավորապես, 2022 թվականին ընդունված ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով լրացված 2-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ... Մանրամասն
17.11.24 ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
Սիրելի՛ ուսանողներ,Շնորհավորում եմ այս կարևորագույն՝ Ուսանողների համերաշխության միջազգային օրվա առթիվ:1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսն այս օրը հռչակել է Ուսանողության միջազգային օր։Եվ սա, բնականաբար, պատահական չէ, քանզի ձեզ է վստահված մեր երկրի ներկան, նաև՝ ապագան:Ձեր միասնականության, ձեր հետևողական աշխատանքի արդյունքում կարող են իրագործվել գաղափարներ, որոնք ոչ միայն կարող են վճռորոշ լինել, այլև՝ կարող են նաև անիրական թվալ:Ժամանակն ու իրադարձությունները ցույց են տվել, որ ամենադժվարին պահերին անգամ առաջամարտիկները ուսանողներն են՝ իրենց աննկուն ոգով ու լավատեսությամբ:Սիրելի ուսանողներ,Մասիս համայնքի իմ երիտասարդ բարեկամներ,Միշտ կարևորել եմ երիտասարդ ... Մանրամասն
17.11.24 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՀԱՆՈՒՆ ՄԱՍԻՍԻ
Այսօր Ուսանողների համերաշխության միջազգային օրն է։Խորհրդանշական և կարևորագույն այս օրվա առթիվ Մասիսի համայնքապետարանը (համագործակցությամբ «Ապահով անկյուն» ՀԿ) կազմակերպել էր «Ուսանողները հանուն Մասիսի» խորագրով համաժողով, որին մասնակցում էին համայնքի բնակիչ հանդիսացող ուսանողները, բազմաթիվ հյուրեր։Ներկաներին ողջունեց և ուղերձով հանդես եկավ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, ով ի մասնավորի կարևորեց երիտասարդների դերը տարբեր գործընթացներում և հորդորեց ուսանողներին՝ լինել ավելի նախաձեռնողական և գնալ նպատակների հետևից։Դ. Համբարձումյանն ամփոփ ներկայացրեց նաև երիտասարդների համար համայնքապետարանի կողմից կազմակերպված ու իրականացված ծրագրերը և անդրադարձավ նաև առաջիկայում ... Մանրամասն
15.11.24 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

Մասիս համայնքի 2024թ. կարիքների համար միջոցառումների կազմակերպման ծառայությունների  (2 չափաբաժին) ձեռքբերման նպատակով հայտարարվել է ԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/131 ծածկագրով էլեկտրոնային աճուրդ, որն իրականացվում է eauction.armeps.am համակարգի միջոցով: Հայտերի բացման նիստը տեղի կունենա հայտարարության հրապարակման օրվանից հաշված 11-րդ օրը՝ ժամը 10:00-ին:********

 Մասիս համայնքի 2024թ. կարիքների համար ամանորյա տոնական զարդարման և ձևավորման  ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել է ԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/132 ծածկագրով էլեկտրոնային աճուրդ, որն իրականացվում է eauction.armeps.am համակարգի միջոցով:

Հայտերի բացման նիստը տեղի կունենա հայտարարության հրապարակման օրվանից հաշված 11-րդ օրը՝ ժամը 10:00-ին:

 

 

 

 

15.11.24 ‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
Հարգելի բնակիչներ,Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ-ում 2024 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում 2023 թվականի համեմատ շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է 1.1 անգամ:Այս գազը կուտակվում է փակ տարածությունում արտահոսքի կամ ոչ լիարժեք այրման հետևանքով և ժամանակին այն չնկատելը կարող է լուրջ ինտոքսիկացիայի պատճառ դառնալ։ Այն բավական արագ է տարածվում ու խառնվում է օդին, մինչդեռ թունավորման համար բավական է գազի անգամ չնչին քանակությունը։ Ժամանակին տուժածին բուժօգնություն չցուցաբերելու դեպքում թունավորումը կարող է ունենալ ծանր հետևանքներ: Հարգելի բնակիչներ,Հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները:Տեղադրեք CO-ի տագնապի ազդանշանիչներհանգստի սենյակներում:Ամեն ... Մանրամասն
15.11.24 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԷԻՆ
Այսօր Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի սաներին և նրանց ուսուցիչներին:Հանդիպմանը մասնակցում էր նաև Մասիս համայնքի ղեկավարի օգնական Ռ. Հովհաննիսյանը:Կրթօջախի տնօրեն Գ. Բաղդասարյանն ուրախությամբ տեղեկացրեց, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2024թ-ին նույնպես դպրոցի սաները մասնակցել են տարբեր մրցույթ-փառատոնների և զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ:Երեխաները նույնպես անթաքույց հպարտությամբ ներկայացրին իրենց ձեռքբերումները:Համայնքի ղեկավարը շնորհավորեց կրթօջախի սաներին և մաղթեց, որ հետագայում նույնպես բարձր պահեն Մասիս համայնքի անունը:Դ. Համբարձումյանը բարձր գնահատեց դպրոցի ուսուցիչների կատարած աշխատանքը, ինչի արդյունքը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստեր
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ (06.06.2022)
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (23.10.2019)
ավագանու նիստ
ավագանու հերթական նիստ
ավագանու նիստ
ավագանու նիստ
Ավագանու արտահերթ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու հերթական նիստ
Ավագանու հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner