22.11.24
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
|
Մասիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, Հիշեցնում ենք, որ անշարժ գույքի, փոխադրամիջոցների մասով հարկային հաշվետու տարվա ավարտը համարվում է նոյեմբերի 30-ը։ Չվճարված հարկերի համար դեկտեմբերի 1-ից սկսում է հաշվարկվել տույժ` յուրաքանչյուր օրվա համար։ Հարգելի՛ բնակիչներ, Հորդորում ենք, հավելյալ տույժերից խուսափելու համար կատարել հարկային պարտավորությունները։ Տեղեկատու հեռախոսահամար՝ 094 200 753
|
|
21.11.24
ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ
|
Այսօր Մասիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումը, որին մասնակցում էին խոշորացված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, բնակիչներ:Ողջունելով ներկաներին` համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը նշեց, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, Մասիսի համայնքապետարանի աշխատակազմն ի սկզբանե որդեգրել են թափանցիկ և հաշվետվողական գործելաոճ` կարևորելով հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներում։Համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Արմինե Կոստանյանը ներկայացրեց արդեն իսկ հանրային քննարկման դրված բյուջեի նախագիծը՝ մանրամասնելով ֆոնդային և վարչական մասերով նախատեսվող ...
Մանրամասն |
|
20.11.24
📢ԳՈՐԾԱՐԿՎԵԼՈՒ Է ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՉԱԿ
|
Սայաթ-Նովա բնակավայրի հարգելի բնակիչներ, 2024 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, «Սայաթ-Նովայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվելու է էլ. շչակի գործարկմամբ գործնական պարապմունք՝ «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով: Խնդրում ենք չանհանգստանալ:
|
|
18.11.24
ԺԵՍՏ ԿԵՆՏՐՈՆԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Օրերս Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց Ժեստ հոգեբանական կենտրոնի թիմին՝ հիմնադիրների գլխավորությամբ:Կենտրոնն իր 17-ամյա գործունեության ընթացքում մշտապես ագաբնակչությանը բարի ժեստ է կատարել՝ իր ծառայություններով և գործերով։ Արդեն մեկ տարի է, ինչ Արարատի մարզում գործում է կենտրոնի Արտաշատ/Ժեստ մասնաճյուղը։Հանդիպման ընթացքում կենտրոնի հիմնադիրներ Մարիամ և Արկադի Մեհրաբյանները համայնքի ղեկավարին ներկայացրեցին վիճակագրություն առկա հոգեբանական խնդիրների մասին։ Ըստ հոգեբանների, առաջին տեղում Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների խնդիրներն են, ովքեր կենտրոնի ծառայություններից օգտվում են անվճար:Մեհրաբյանները տեղեկացրին, որ կենտրոնի ծառայություններից օգտվում են նաև 44-օրյա պատերազմի ...
Մանրամասն |
|
18.11.24
ԿԱՆՑԱԿԱՑՎԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով որպես արդարադատության ոլորտում պետական քաղաքականութան կարևոր ուղղություն և միջոցառում ամրագրվել է հաշտարարության զարգացումը, որի համատեքստում կատարված օրենսդրական բարեփոխումներով սահմանվել է ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը: Մասնավորապես, 2022 թվականին ընդունված ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով լրացված 2-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ...
Մանրամասն |
|
17.11.24
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
|
Սիրելի՛ ուսանողներ,Շնորհավորում եմ այս կարևորագույն՝ Ուսանողների համերաշխության միջազգային օրվա առթիվ:1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսն այս օրը հռչակել է Ուսանողության միջազգային օր։Եվ սա, բնականաբար, պատահական չէ, քանզի ձեզ է վստահված մեր երկրի ներկան, նաև՝ ապագան:Ձեր միասնականության, ձեր հետևողական աշխատանքի արդյունքում կարող են իրագործվել գաղափարներ, որոնք ոչ միայն կարող են վճռորոշ լինել, այլև՝ կարող են նաև անիրական թվալ:Ժամանակն ու իրադարձությունները ցույց են տվել, որ ամենադժվարին պահերին անգամ առաջամարտիկները ուսանողներն են՝ իրենց աննկուն ոգով ու լավատեսությամբ:Սիրելի ուսանողներ,Մասիս համայնքի իմ երիտասարդ բարեկամներ,Միշտ կարևորել եմ երիտասարդ ...
Մանրամասն |
|
17.11.24
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՀԱՆՈՒՆ ՄԱՍԻՍԻ
|
Այսօր Ուսանողների համերաշխության միջազգային օրն է։Խորհրդանշական և կարևորագույն այս օրվա առթիվ Մասիսի համայնքապետարանը (համագործակցությամբ «Ապահով անկյուն» ՀԿ) կազմակերպել էր «Ուսանողները հանուն Մասիսի» խորագրով համաժողով, որին մասնակցում էին համայնքի բնակիչ հանդիսացող ուսանողները, բազմաթիվ հյուրեր։Ներկաներին ողջունեց և ուղերձով հանդես եկավ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, ով ի մասնավորի կարևորեց երիտասարդների դերը տարբեր գործընթացներում և հորդորեց ուսանողներին՝ լինել ավելի նախաձեռնողական և գնալ նպատակների հետևից։Դ. Համբարձումյանն ամփոփ ներկայացրեց նաև երիտասարդների համար համայնքապետարանի կողմից կազմակերպված ու իրականացված ծրագրերը և անդրադարձավ նաև առաջիկայում ...
Մանրամասն |
|
15.11.24
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Մասիս համայնքի 2024թ. կարիքների համար միջոցառումների կազմակերպման ծառայությունների (2 չափաբաժին) ձեռքբերման նպատակով հայտարարվել է ԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/131 ծածկագրով էլեկտրոնային աճուրդ, որն իրականացվում է eauction.armeps.am համակարգի միջոցով: Հայտերի բացման նիստը տեղի կունենա հայտարարության հրապարակման օրվանից հաշված 11-րդ օրը՝ ժամը 10:00-ին:******** Մասիս համայնքի 2024թ. կարիքների համար ամանորյա տոնական զարդարման և ձևավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել է ԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/132 ծածկագրով էլեկտրոնային աճուրդ, որն իրականացվում է eauction.armeps.am համակարգի միջոցով: Հայտերի բացման նիստը տեղի կունենա հայտարարության հրապարակման օրվանից հաշված 11-րդ օրը՝ ժամը 10:00-ին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |