16.01.25
ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Արգավանդ, Գետափնյա
|
Մասիս համայնքի բնակավայրերում շարունակվում է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրազեկման փուլը։Երեկ հանդիպումներ անցկացվեցին Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Արգավանդ, Գետափնյա բնակավայրերում։Ներկայացնելով գործընթացը, դրա նպատակը, իրականացման կարգն ու փուլերը` Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը նշեց, որ սա ևս մեկ հնարավորություն է, որ բնակիչը մասնակցի ՏԻ գործընթացներին, մասնակցի համայնքի զարգացմանը։Պատասխանելով գործընթացին, քվեարկության կարգին վերաբերող հարցերին` Ն. Հակոբյանը տեղեկացրեց, որ քվեարկության կարգը որոշակիորեն փոփոխված է և ավելի հեշտ ու արագ է լինելու։Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև իրենց մտահոգող մի շարք հարցերի։Ն. Հակոբյանը մանրամասնորեն պատասխանեց ...
Մանրամասն |
|
14.01.25
ԿԱՅԱՑԱՎ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
|
Այսօր տեղի ունեցավ Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստ։ Ավագանու հավանությանը ներկայացված օրակարգային հարցերը բազմաոլորտ էին, որոնց վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ։ Մանրամասները`
|
|
14.01.25
ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. Նոր Կյուրին, Այնթապ
|
Հարգելի բնակիչներ,Ինչպես արդեն տեղեկացրել ենք,Մասիս համայնքի ավագանու 13 դեկտեմբերի 2024 թվականի N 345-Ն որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։Ներկայում գործընթացի իրազեկման փուլն է, և այսօր Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները և ձևավորված հանձնաժողովի անդամներն այցելեցին Նոր Կյուրին և Այնթապ բնակավայրեր։Հանդիպումներին մասնակցում էին բնակավայրերի վարչական ղեկավարները, բնակիչներ։Խոսելով ...
Մանրամասն |
|
13.01.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ-2025
|
Մասիս համայնքում մեկնարկել է <<ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ-2025>> ծրագիրը։ Ծրագրին կարող են մասնակցել Մասիս համայնքի հաշվառում ունեցող, 16 տարին լրացած բնակիչները։ Ծրագրի նպատակն է բնակիչների կողմից վեր հանել համայնքի խնդիրները ըստ կարիքի, առաջնահերթության, կարևորության, հրատապության և մասնակցել համայնքի բնակիչների առաջարկներով ներկայացված և նրանց կողմից ընտրված նախագծերի իրականացմանը՝ քվեարկության միջոցով։ Ծրագրի առավելագույն արժեքը կազմում է մինչև 50,0մլն դրամ։ Եղեք ակտիվ և մանրամասների համար այցելեք համայնքապետարանի պաշտոնական կայքէջ`
|
|
13.01.25
ՄԱՍՆԱԿՑԵՔ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ. Նորամարգ, Ռանչպար
|
Մասիս համայնքի ավագանու 13 դեկտեմբերի 2024 թվականի N 345-Ն որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։Գործընթացն ունի իրականացման մի քանի փուլեր, և ներկայում ընթանում է իրազեկման փուլը, որի շրջանակներում այսօր Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը, համայնքապետարանի և ձևավորված հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելեցին Մասիս համայնքի Նորամարգ և Ռանչպար բնակավայրեր:Հանդիպումների ընթացքում, որոնց մասնակցում էին բնակավայրերի վարչական ղեկավարները, ...
Մանրամասն |
|
10.01.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ-2025
|
Այսօր Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի առանցքային թեման համայնքում նախատեսվող Մասնակցային բյուջետավորման ծրագրի իրականացումն էր:Ողջունելով ներկաներին՝ Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը նշեց, որ Մասնակցային բյուջետավորման գործընթացը մի հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Մասիս քաղաքի և 26 գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։Ն. Հակոբյանը տեղեկացրեց, որ Մասիս համայնքում նախորդ ...
Մանրամասն |
|
09.01.25
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
|
«Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից, այսօր տեղի ունեցավ աշխատանքային հերթական հանդիպում՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի, համայնքի դիմակայության թիմի ներկայացուցիչների և ՄԱԶԾ ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանի միջև։Ծրագրային այս բաղադրիչի նպատակն աղետներին պատրաստվածության և արձագանքման համայնքային կարողությունների հզորացումն է՝ ելնելով Լեռնային Ղարաբաղից փախստականների և բնակչության այլ խոցելի խմբերի հատուկ կարիքներից:Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքային Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) պլանին առնչվող հարցեր, ներկայացվեցին առկա խնդիրները, անդրադարձ կատարվեց նաև առաջիկա անելիքներին։Ի մասնավորի ...
Մանրամասն |
|
31.12.24
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Սիրելի՛ բնակիչներ,Մասիս համայնքում հանգրվանած բազմահազար արցախցի մեր բարեկամներ,Այսօր կանգնած ենք Նոր տարվա շեմին՝ լի սպասումներով, ակնկալիքներով, բայց՝ նաև մտահոգություններով, քանզի նույնն են մարտահրավերները, անվտանգային խնդիրները շարունակում են մնալ չլուծված:Այսօր փակում ենք 2024 թվականի վերջին էջը՝ ամփոփելով կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները:Չնայած առկա դժվարություններին, այդուհանդերձ, հետևողական և համագործակցային աշխատանքի արդյունքում 2024 թվականին Մասիս համայնքում իրականացվեցին համայնքային կարևորության մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում համայնքի տարբեր բնակավայրերում ամբողջապես լուծվեցին այս կամ այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ համարվել են անլուծելի:Համայնքապահպան ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |