20.07.24
ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ՄԱՍԻՍՆ Է
|
|
|
20.07.24
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
|
Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի սաները հաճախ են մասնակցում տարբեր մրցույթների, փառատոնների` ցուցադրելով իրենց հմտությունները և արժանանալով բարձր գնահատանքի։ Օրեր առաջ կրթօջախի <<Ակադեմիական երգեցողություն>> բաժնի սաները մասնակցեցին Վրաստանում անցկացված <<Օրանժ Քոբուլեթի>> մրցույթ-փառատոնին և արժանացան մրցանակների` երեք` Գրան Պրի մրցանակ, երկու` 1-ին տեղ և մեկ` 2-րդ տեղ։ Ի դեպ, նույն բաժնի սաներից մեկն էլ <<Փոքրիկ քայլ>> միջազգային մրցույթ- փառատոնում արժանացել է հատուկ մրցանակի։ Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին։
|
|
19.07.24
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
|
Ոլորտային մասնագետները տեղեկացնում են, որ 2024թ. հուլիսի երկրորդ տասնօրյակում /եղանակային պայմաններով պայմանավորված/ խաղողի այգիներում նկատվում է միլդիուի ակտիվացում: Հետագա բռնկումներից խուսափելու նպատակով՝ անհրաժեշտ է այգիներում իրականացնել պայքարի միջոցառում՝ կիրառելով ռիդոմիլ գոլդ կամ համարժեք պրեպարատ:
|
|
18.07.24
ԿԱՅԱՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
|
Այսօր տեղի ունեցավ Մասիս համայնքի` Աղետների ռիսկերի կառավարման խորհրդի հերթական նիստը՝ ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգային հարցեր, որոնք վերաբերում էին համայնքում տարհանվող բնակչության համար պարենային և ոչ պարենային ապրանքների կուտակմանը, Մասիս համայնքում շչակների ավելացմանը և միասնական համակարգի ստեղծմանը, ինչպես նաև Մասիս քաղաքի բազմաբնակարան շենքերի նկուղների մաքրման և պահպանման աշխատանքներին:Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը կարևորեց քննարկվող հարցերը և առաջարկեց բազմաբնակարան շենքերի նկուղների մաքրման և պահպանման աշխատանքներում ներգրավել նաև բնակիչներին:Ն. Հակոբյանը պատասխանեց նաև բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից ...
Մանրամասն |
|
16.07.24
ՃԱՆԱՊԱՐՀ՝ ԴԵՊԻ ԴՊՐՈՑ
|
Այսօր սիրելի կրթօջախին հրաժեշտ տվեց նաև Հովտաշատ բնակավայրի «Շուշան» մանկապարտեզի 47 սան։Ավարտական խմբի սաներն իրենց տոնական միջոցառմանը մասնակից դարձրին նաև հյուրերին, ծնողներին` նրանց փոխանցելով օրվան համահունչ տրամադրությունը, իրենց հույզերն ու ժպիտները։Հրաժեշտ տալով սիրելի դաստիարակներին` փոքրիկները խոստացան, որ լավ են սովորելու, որ պաշտպանելու են իրենց հայրենիքը։Ամփոփելով գեղեցիկ ու հիշարժան օրը` ՀՈԱԿ-ի տնօրենն էլ շնորհավորեց դեպի դպրոց գնացող սաներին և շնորհակալություն հայտնեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին, ինչպես նաևՀովտաշատ բնակավայրի վարչական ղեկավար Նարեկ Տիգրանյանին, Մասիս համայնքի ավագանու անդամ Երեմ Շաբոյանին` մշտական ուշադրության ու հոգածության համար։Մանկապարտեզի ...
Մանրամասն |
|
15.07.24
ԵՎՍ ՄԵԿ ՉԵՄՊԻՈՆ՝ ՄԱՍԻՍԻՑ
|
Վերջերս Ջերմուկում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի անվան շախմատի միջազգային հուշամրցաշար, որի շրջանակում այս տարի միաժամանակ անցկացվեցին շախմատի մանկապատանեկան և 17-րդ կարգի շրջանային մրցաշարերը։Մրցաշարին մասնակցել է նաև մասիսցի Սոս Հակոբյանը, ով զբաղեցրել է առաջին հորիզոնականը /մինչև 8 տարեկանների խմբում/ և ստացել հրավեր՝ մասնակցելու շախմատի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների:Այսօր փոքրիկ շախմատիստին հյուրընկալեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը: Համայնքապետը շնորհավորեց Սոսին՝ մաղթելով նոր հաղթանակներ, ինչպես նաև հորդորեց շատ կարդալ և լավ սովորել: 8-ամյա Սոսը շնորհակալությամբ ընդունեց նվերը և խոստացավ, որ լավ է սովորելու և դառնալու է հայտնի շախմատիստ:Շնորհավորում ենք, մաղթում նորանոր ...
Մանրամասն |
|
14.07.24
ԹԻՄԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է 55 ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՏԻՏՂՈՍՈՎ
|
Հուլիսի 13-ին Վրաստանի Օզուրգետի քաղաքում տեղի ունեցավ քինգբոքսինգի Միջազգային առաջնություն, որին մասնակցում էր նաև Մասիս համայնքի ԴՈՒՔԵՆԴՈ կարատեի մարզիկները։ Մեր թիմի ներկայացուցիչները հաջողությամբ հանդես եկան, և 55 մարզիկ դարձավ Միջազգային առաջնության հաղթող։ Թիմը Վրաստան էր մեկնել Մասիս համայնքի ԴՈՒՔԵՆԴՈ կարատեի ֆեդերացիայի նախագահ Ավետիս Խաչատրյանի, ավագ մարզիչներ Արման Զաքարյանի և Յուրիկ Բաբագուլյանի ղեկավարությամբ։ Շնորհավորում ենք մեր մարզիկներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |