1. 2024թ. դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել «ԷՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊ ընկերության տնօրեն Ա․Մուխսի-Հովեյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ Ա․Մուխսի-Հովեյանը հայտնել է, որ ընկերությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքի Նորամարգ բնակավայրի տարածքում՝ Նորամարգի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի «Ռեսուրս» տեղամասում նախատեսում է իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ, որի նպատակով ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։
2. «ԷՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊ ընկերության իրավաբանական հասցեն է՝ քաղաք Երևան, Դ.Մալյան նրբանցք, 3 շենք, 25 բնակարան։ Օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները կատարվելու են Մասիս համայնքի Նորամարգ գյուղի տարածքում։
3. Հանրային լսումն իրականացվելու է 2025 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին,ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, Նորամարգ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։
- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։
- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլ․փոստ karen.tadevosyan1975@mail.ru/: