Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 269613 ծածկագիր՝ 03022MNWJV4P ծածկագիր՝ 03022QWLK8XN և ընդառաջելով Զավեն Մկրտիչի Մարգարյանի խնդրանքին` /մտից՝ 12․11․2025թ.N 12760/ որոշում եմ․
1․ Զավեն Մկրտիչի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը /ծածկագիր՝ 03-012-0129-0011/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Առանձնացվող հատված 1․ 0,03000 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Այնթապ, 13-րդ փողոց, 16-րդ նրբանցք, 15 հողամաս։
բ/ Առանձնացվող հատված 2․ 0,03260 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Այնթապ, 13-րդ փողոց, 16-րդ նրբանցք, 15/1 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։