1. 2025թ. հունիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել «ՄԵՏԷՔՍԻՄ» ՍՊ ընկերության տնօրեն Ռ․Հայրապետյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ Ռ․Հայրապետյանը հայտնել է, որ Արարատի մարզի Մասիս համայնքի արդյունաբերական հանգույց, Սայաթ-Նովա փողոց 15 հասցեում նախատեսում է իրականացնել արտադրական գործընթացների վերակառուցում, որի նպատակով ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսում։
2. «ՄԵՏԷՔՍԻՄ» ՍՊ ընկերության իրավաբանական հասցեն է՝ քաղաք Երևան, Ազատության 27/1։ Գործունեությունը նախատեսվում է իրականացնել Արարատի մարզի Մասիս համայնքի արդյունաբերական հանգույց, Սայաթ-Նովա փողոց 15 հասցեում, գործունեությունն իրենից ներկայացնում է պղինձ և ալյումին պարունակող թափոնների վերամշակման սարքավորումների, այդ թվում ձուլման վառարանի տեղադրում։
3. Հանրային լսումն իրականացվելու է 2025 թվականի հուլիսի 8-ին, ժամը 11։00-ին՝ ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս, Կենտրոնական հրապարակ 4 հասցեում գտնվող համայնքաապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում։
- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։
- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլ․փոստ karen.tadevosyan1975@mail.ru/: