1. 2024թ. ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊ ընկերության տնօրեն Նարեկ Պողոսյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ Ն․Պողոսյանըհայտնել է, որ ընկերությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքի Նոր Կյուրին բնակավայրում նախատեսում է կառուցել կրթահամալիր, որի նպատակով ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։
2. «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊ ընկերության իրավաբանական հասցեն է՝ քաղաք Երևան, Նուբարաշեն 12 փողոց, 4 շենք, 6 բնակարան։ Կրթահամալիրը նախատեսվում է կառուցել Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրում։
3. Հանրային լսումն իրականացվելու է 2024 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, Նոր Կյուրին բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։
- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։
- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլ․փոստ karen.tadevosyan1975@mail.ru/: