Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գագիկ Օհանի Օհանյանին /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Դաշտավան, Պ․ Սևակի փող․, 1 տ․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 01.04.2025թ. N2010, 02․04․2025թ․ N2042 ծանուցումները և 24․03.2025թ. դրությամբ տեղեկանքները /փոստային անդորրագիրը հետ չենք ստացել/, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողով»-ի առաջարկը /20.06.2025թ. արձանագրություն N223/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Գագիկ Օհանի Օհանյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-033-0137-0004/ 2024թ․ համար՝ 1․377 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 1․208 ՀՀ դրամ, որից տույժը՝ 169 ՀՀ դրամ 900435003604 հաշվեհամարին և փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ BMW 520, հ/հ՝ 26UO138/ 2024թ․ համար՝ 25.648 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 22.500 ՀՀ դրամ, որից տույժը՝ 3.148 ՀՀ դրամ 900435111027 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու միջոցով որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: