|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
20 մայիսի 2024 թվականի N 123 |
ՄԵՏԱՂԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024թ. մայիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում տեղի կունենան «Ջմետալ թրեյդինգ Կոմպանի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Մասիսի մետաղաձուլման գործարանի կառուցման աշխատանքների, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ/2-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում/www.env.am/, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: |
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(2.38 Մբ)
|
|
|
|