Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Վարդուհի Բաբիկյանի լիազորած անձ Սիլվա Գոզեյանի դիմումը /12․08.2024թ. մտից 11015 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Դաշտավան բնակավայրում գտնվող Վարդուհի Ռաֆիկի Բաբիկյանին սեփականության իրավունքով պատկանող 03-033-0129-0006 կադաստրային ծածկագիրը կրող, 0.1485 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասի նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։ |