Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Կարեն Սահակյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 08.04.2022թ. N 1251/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Կարեն Վարդանի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք գ.Արգավանդ Երկաթգծի փողոց 5 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման՝ 0.116 հա հողամասում /ծածկագիր՝ 03-018-0012-0013/ սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |