Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ժաննա Մուշեղի Անանյանին /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Ղուկասավան, 2 փող․, 15 տնակ/ ստացել է համայնքի ղեկավարի 07.07.2025թ. N 4242 ծանուցումն ու 26․06․2025թ․ դրությամբ տեղեկանքները, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /13.11.2025թ. արձանագրություն N411/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Ժաննա Մուշեղի Անանյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ BMW 325 XI, հ/հ՝ 36PX564/ 2021-2024թթ․ համար՝ 338.591 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 259.000 ՀՀ դրամ, տույժը՝ 79.591 ՀՀ դրամ 900435116026 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Opel Zafira 1.8L, հ/հ՝ 35DV591/ 2023-2024թթ․ համար՝ 30.420 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 23.000 ՀՀ դրամ, տույժը՝ 7.420 ՀՀդրամ 900435116026 հաշվեհամարին և անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-056-0014-0075/ 2021-2024թթ․ համար՝ 2․237 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 1․716 ՀՀ դրամ, տույժը՝ 521 ՀՀ դրամ 900435003653 հաշվեհամարին:
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու միջոցով որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: