Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայկ Մայիսի Աբելյանը /ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Նորաբաց, 1 փող․, 1 նրբ․, 2 տ./ ստացել է համայնքի ղեկավարի 01.04.2025թ. N 1977 ծանուցումն ու 18.03.2025 թվականի դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել և ,,Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի,, առաջարկը /16.06.2025թ. արձանագրություն N215/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Հայկ Մայիսի Աբելյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-067-9999-9999/ 2024թթ․ համար՝ 1․594 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 1․402 ՀՀ դրամ, տույժը՝ 192 ՀՀ դրամ 900435003703 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-067-0030-0023/ 2021-2024թթ․ համար՝ 43․337 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 34․640 ՀՀ դրամ, տույժը՝ 8․697 ՀՀ դրամ 900435003703 հաշվեհամարին և փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ BMW X5 V8 4.4, հ/հ՝ 70FF808/ 2021-2024թթ․ համար՝ 825.694 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 660.000 ՀՀ դրամ, տույժը՝ 165.694 ՀՀ դրամ և 2014-2020թթ․ համար՝ 1․656․915 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 1․155․000 ՀՀ դրամ, տույժը՝ 501․915 ՀՀ դրամ 900435121026 հաշվեհամարին։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով: