Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԾՐԱԳՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ,, N02-Ա որոշման 6-րդ կետից հետո լրացնել. ,,7.ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 3 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի թեթև կոնստրուկցիաներով շենքի կառուցում Նախագծի արժեք՝ 260.000.000 ՀՀ դրամ: 8.ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ ավագ դպրոցին հարակից ֆուտբոլի դաշտի հիմնանորոգման աշխատանքներ Նախագծի արժեքը՝ մոտ 120.000.000 ՀՀ դրամ:,, |