|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
16 հոկտեմբերի 2023 թվականի N 104 |
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
Հարգելի՛ բնակիչներ, Սույն թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, Մասիսի համայնքապետարանում կանցկացվի համայնքի կողմից 2024թ-ի համար ներկայացված սուբվենցիոն 4 ծրագիր-հայտի հանրային քննարկում: Ծրագրերում ներառված են Մասիսի կազմում ընդգրկված բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող հարցեր: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն հորիզոնական համագործակցության ձևաչափ է: Պայմանավորված կոնկրետ ծրագրի ոլորտով, առանձնահատկությամբ, աշխարհագրական դիրքով, ինչպես նաև տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ՝ պետական բյուջեից համաֆինանսավորվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքի 30-ից 70 տոկոսի չափով։
Հարգելի՛ բնակիչներ, Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: |
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.90 Մբ)
|
|
(1.96 Մբ)
|
|
(2.51 Մբ)
|
|
(1.77 Մբ)
|
|
|
Մեկնաբանություններ
| Անհայտ օգտատեր 14 ամիս առաջ | Լավ կլիներ ուշադրություն դարձնել տրասնսպորտային խնդիրներին։Նորաբաց համայնքի գերեզմանների պարիսպապատմանը։ | Պատասխանել |
|