Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Քաջիկ Սևդինի Հասոյանը /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Նորամարգ, 13 փող․, 3 տ․/ ստացել է համայնքի ղեկավարի 16.07.2025թ. N 4477 ծանուցումն ու 26․06․2025թ․ դրությամբ տեղեկանքները, /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /13.11.2025թ. արձանագրություն N412/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Քաջիկ Սևդինի Հասոյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ հողի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-068-003-008/ 2017-2020թթ․ համար՝ 29․432 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 21․445 ՀՀ դրամ, տույժը՝ 7․987 ՀՀ դրամ 900435120077 հաշվեհամարին և անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-068-0003-0008/ 2021-2024թթ․ համար՝ 14․343 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 11․002 ՀՀ դրամ, տույժը՝ 3․341 ՀՀ դրամ 900435003695 հաշվեհամարին:
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու միջոցով որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: