Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ից 3-րդ մասերով և հիմք ընդունելով Ռազմիկ Թադևոսյանի՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասից և հողամասում առկա շինություններից 03․06․2025թ․ մտից 5975, 19․06․2025թ․ մտից 6719 հրաժարվելու մասին, դիմումները որոշում եմ․
1․ ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Հովտաշատ, 12-րդ փողոց, 53/3 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 03-054-0212-0039/ Ռազմիկ Հովիկի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը (արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը, որում առկա են ինքնակամ կառուցված շինություններ) ճանաչել համայնքային սեփականություն։
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։