Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի ,,Համայնքային ծառայության ատեստավորման հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը հաստատելու մասին,, թիվ 12-Ն հրամանով որոշում եմ՝
Մասիսի համայքնապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայանալիք ատեստավորման հանձնաժողովի նիստի տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ / զարգացման և ներդրումների գծով/ Անգելինա Խաչատուրյանին։