Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 97-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումների պահանջները, ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 23 ավագանու որոշմամբ հաստատված ՀՀ Արարատի մարզի Արարատ-1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Նոր Խարբերդ համայնքի գլխավոր հատակագծի նախագծով (գոտևորման նախագիծ) առաջարկվող փոփոխության որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է 2022F6QR0G ծածկագրով որոշում եմ՝
1.Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատեսքի հողամասի վրա (ծածկագրեր՝ 03-070-0023-0008-ից)Ռոբերտ Վալերիկի Վարդանյանի կողմից ինքնակամ կառուցված հիմքը 73,6 քմ արտաքին մակերեսով, ճանաչել համայնքային սեփականություն, հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի, ինչպես նաև շինությունը ճանաչել օրինական, քանի որ հողաասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված չի հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում։ Հողամասը հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գ․ Նոր Խարբերդ, 21-րդ փողոց, 20/4 հողամաս
2. Առաջարկել Ռոբերտ Վալերիկի Վարդանյանին ուղղակի վաճառքով գնելու իրենց կողմից ինքնակամ կառուցված շինությունները և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,01228 հա հողամասը:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: