Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 119
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

01 ապրիլի 2024 թվականի N 119

ԱՐԵՎԱԲՈՒՅՐԻ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. 2024թ. մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել «Կապավոր» ՍՊ և «Գրանդ Ալյանս» ՍՊ ընկերությունների /այսուհետ «Կապավոր» ՍՊԸ և «Գրանդ Ալյանս» ՍՊԸ կոնսորցիում/ տնօրենների համատեղ գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ հայտնվել է, որ ՀՀ կառավարության 2023թ․ նոյեմբերի 30-ի թիվ 2093 որոշմամբ սահմանված  ծրագրի շրջանակներում ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Արևաբույր բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման համար անցկացված մրցույթում ճանաչվել են հաղթող կազմակերպություն, որի նպատակով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։

2. «Կապավոր» ՍՊԸ և «Գրանդ Ալյանս» ՍՊԸ կոնսորցիումի իրավաբանական հասցեն է՝ քաղաք Երևան, Շիրակի 47/12։ Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի՝ տվյալ գործունեությունը դասվում է Բ կատեգորիայի։ Ընկերությունները դպրոցի կառուցումն իրականացնելու են Մասիս համայնք, գյուղ Արևաբույր, ԿԴեմիրճյան 12 հասցեում։

3. Հանրային լսումն իրականացվելու է 2024 թվականի ապրիլի 25-ին, ժամը          11։00-ին՝ ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, Արևաբույր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։

- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։

- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլփոստ karen.tadevosyan1975@mail.ru/:

4. Մինչև հանրության ծանուցումը սույն տեղեկատվությունը տրամադրել նախաձեռնողին՝ վերջինիս պաշտոնական կայքում /առկայության դեպքում/ հրապարակելու նպատակով։

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner