1. 2025թ. հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել «Մել-Սար» ՍՊ ընկերության տնօրեն Ալվարդ Գուրգենյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ Ա․Գուրգենյանը հայտնել է, որ ընկերությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքի Սիս բնակավայրի Սիս 1221 կոպճաավազային խառնուրդի հանքավայրում նախատեսում է իրականացնել օգտակար հանածոյի հանքարդյունահանման աշխատանքներ, որի համար ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։
2. «Մել-Սար» ՍՊ ընկերության իրավաբանական հասցեն է՝ քաղաք Երևան, Նոր Արեշ, 22 փողոց, 57 տուն։ Օգտակար հանածոյի հանքարդյունահանման աշխատանքները կատարվելու են Մասիսի համայնքի Սիս բնակավայրի Սիս 1221 կոպճաավազային խառնուրդի հանքավայրում։
3. Հանրային լսումն իրականացվելու է 2025 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, Սիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։
- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անցկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։
- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլ․փոստ karen.tadevosyan1975@mail.ru/: