Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 140
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

28 նոյեմբերի 2024 թվականի N 140

ՑԵՄԵՆՏԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2024թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել քաղաքացի Գոռ Բեգլարյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ Գոռ Բեգլարյանը հայտնել է, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն գյուղի 03-058-0230-0016, 03-058-0230-0015 և 03-058-0230-0014 կադաստրային ծածկագրերով հողամասերի վրա նախատեսում է կառուցել ցեմենտի գործարան, որի նպատակով ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։

Գոռ Բեգլարյանի բնակության  հասցեն է՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դրոյի փողոց, 26 շենք, 20 բնակարան։ Գործունեությունը նախատեսվում է իրականացնել Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն գյուղի 03-058-0230-0016,          03-058-0230-0015 և 03-058-0230-0014 կադաստրային ծածկագրերով հողամասերում։

Հանրային լսումն իրականացվելու է 2024 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը      16։00-ին, Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։

- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։

- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլփոստ karen.tadevosyan1975@mail.ru/:

 

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner