Մասիս խոշորացված համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Մասիս համայնքի հանրային նշանակություն ունեցող կարիքները վեր հանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու, հուզող հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը համայնքի բնակչությանը մասնակից դարձնելու նպատակով, ինչպես նաև ի սկզբանե որդեգրելով թափանցիկ և հաշվետվողական գործելաոճ հրավիրում ենք Ձեզ համայնքի 2026թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկմանը:
Բյուջեի հանրային քննարկումը համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան, ինչպես նաև բացահայտելու հանրային կարծիքը, դրանց վերաբերյալ դատողություններ և առաջարկություններ ստանալ և ամփոփել դրանք։
Հանրային քննարկումն իրականացվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգի» դրույթների համաձայն:
Բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը լիարժեք իրականացնելու համար համայնքին անհրաժեշտ է ֆինանսական ինքնուրույնություն և հետևողականություն: ՏԻՄ-երը և համայնքի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Այսպիսով`
Եթե մտահոգված եք Մասիս համայնքում հանրային ծառայությունների մատուցման մակարդակով և որակով, ունեք առաջարկություններ բյուջեի միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ, ապա հրավիրում ենք մասնակցելու ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ, որը տեղի կունենա Մասիսի համայնքապետարանի 3-րդ հարկի դահլիճում , 2025թ. նոյեմբերի 14-ին, ժամը 15-00-ին:
Գրավոր առաջարկություններ կարող են ներկայացվել համապատասխան էլեկտրոնային հասցեով /mer@masiscity.am/ կամ Մասիս համայնքի պաշտոնական համացանցային կայքում /masiscity.am/ 2025 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 13-ը։
Հասցե՝ Արարատի մարզ, Ք. Մասիս
Կենտրոնական հրապարակ 4
Հեռախոս` 0236-4-30-40
Ֆաքս` ………………………………
Էլ. փոստ` mer@masiscity.am