Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Շիրին Ամոի Ասուբովը /ՀՀ Երևան, Շենգավիթ, Արտաշատի խճղ․, 88 տ․/ ստացել է համայնքի ղեկավարի 08.07.2025թ. N 4247 ծանուցումն ու 23․06․2025թ․ դրությամբ տեղեկանքները, /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /13.11.2025թ. արձանագրություն N413/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Շիրին Ամոի Ասուբովից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-012-0322-0021/ 2021-2024թթ․ համար՝ 214․341 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 164․348 ՀՀ դրամ, տույժը՝ 49․993 ՀՀ դրամ 900435003828 հաշվեհամարին և անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-012-0322-0021/ 2021թ․ համար՝ 5․028 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 3․892 ՀՀ դրամ, տույժը՝ 1․136 ՀՀ դրամ 900435003828 հաշվեհամարին:
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու միջոցով որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: