Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Վարդան Արսենյանի հայտը (CPA0-0001-6151) որոշում եմ
1 ․ Վարդան Արսենյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք ք․ Մասիս 1-ին թաղամաս 7-րդ փողոց 16 հասցեում գտնվող 03-003-0009-0020 ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցպատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման նշանակության և տալ հասարակական շինությունների կառուցման նախագծման թույլտվություն:
2. Վարդան Արսենյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Արսենյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: