«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով` 2023թ. օգոստոսի 17-ին` ժամը 10:30-ին, ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում՝ ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4 հասցեում, տեղի կունենան «Գրանդ Մաստեր» ՍՊԸ կողմից ներկայացված Արարատի մարզի, Մասիս համայնք, Մասիս քաղաք Հրանտ Վարդանյան փողոց 6 հասցեում նախատեսվող պահեստային մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում/www.env.am/, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: