Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով ,,Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն,, պետական ոչ առևտրային կազմակերպության ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ն/թ Ազատամարտիկների փողոց 27 հասցեում գտնվող ,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի թիվ 3 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի (մասնաշենքերի) տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման վերաբերյալ 2019 թվականին տրված եզրակացությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2021 թվականի փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո էլ ավելի է վատթարացել շենքի(մասնաշենքերի) տեխնիկական վիճակը՝ անհնարին դարձնելով հետագա շահագործումը, հաշվի առնելով ,,Քրեագետ,, դատական և անկախ փորձաքննությունների կենտրոնի 2021 թվականի մարտի 22-ի NՔ-012-02-21 գրությամբ ներկայացված հաշվետվությունը, համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սուրեն Ամիրջանյանի 24.03.2021թ. N50 զեկուցագիրը և նույն հասցեում նոր մանկապարտեզ կառուցելու անհրաժեշտությունը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում ապամոնտաժել ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ն/թ Ազատամարտիկների փողոց 27 հասցեում գտնվող ,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի թիվ 3 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը (մասնաշենքերը):
2.Ապամոնտաժման աշխատանքները իրականացնել աճուրդային կարգով՝ հետևյալ պայմանով.
ա) ապամոնտաժման աշխատանքները իրականացնել շենքի (մասնաշենքերի) օգտակար նյութերի հաշվին,
բ)ապամոնտաժման աշխատանքների ծախսերի և օգտակար նյութերի արժեքի տարբերությունը վճարել համայնքի բյուջե՝ հիմք ընդունելով ,,Քրեագետ,, դատական և անկախ փորձաքննությունների կենտրոնի 2021 թվականի մարտի 22-ի NՔ-012-02-21 գրությամբ ներկայացված հաշվետվությունը:
գ)մեկնարկային գին սահմանել 7.000.000 (յոթ միլիոն) ՀՀ դրամ:
3.Ապամոնտաժման աշխատանքներն ընդունելուց հետո հանել համայնքի հաշվեկշռից: