Հարգելի բնակիչներ,
Մասիս համայնքի հանրային նշանակություն ունեցող կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու, հուզող հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը համայնքի բնակչությանը մասնակից դարձնելու նպատակով հրավիրում  ենք Ձեզ համայնքի 2024թ. բյուջեի բաց և կառուցողական հանրային քննարկմանը: 
Բյուջեի հանրային քննարկումը համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի  միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:
Հանրային քննարկումն իրականացվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի»  3-րդ հոդվածի, 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, 1-ին մասի և համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման  և անցկացման կարգի» դրույթների համաձայն:
Բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը լիարժեք իրականացնելու համար համայնքին անհրաժեշտ է ֆինանսական ինքնուրույնություն և հետևողականություն: ՏԻՄ-երը և համայնքի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ                     ններգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Այսպիսով`
Եթե մտահոգված եք Մասիս համայնքում հանրային ծառայությունների մատուցման մակարդակով և որակով, ունեք առաջարկություններ բյուջեի միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ, ապա հրավիրում ենք մասնակցելու  ՀԱՄԱՅՆՔԻ 2024թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ, որը տեղի կունենա  Մասիսի համայնքապետարանի  3-րդ հարկի դահլիճում, 2023թ.  նոյեմբերի  21-ին՝ժամը 14-00-ին:
 
Գրավոր առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել համայնքի աշխատակազմի քարտուղարին`
 
Հասցե՝  Արարատի մարզ, ք. Մասիս
Կենտրոնական հրապարակ 4
Հեռախոս` 0236-4-30-40                                                        
Էլ. փոստ`  masismer@mail.ru