Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 370 -Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2024 թվականի N 370 -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2025 թվականի համախմբված բյուջեն՝

1) եկամուտների գծով՝  7 536 205 000 դրամ:
2) ծախսերի գծով՝   7 536 205 000 դրամ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2025 թվականի  բյուջեի վարչական մասը՝
1) եկամուտների գծով՝ 5 936 205 000 դրամ:
2) ծախսերի գծով՝ 5 936 205 000 դրամ, նույն թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 1 180 000 000 դրամ, որից հատկացում բյուջեի ֆոնդային  մասի ծախսերին 900 000 000 դրամ:

3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2025 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝
1) մուտքերի գծով՝    1 600 000 000 դրամ:
2) ծախսերի գծով՝    1 600 000 000 դրամ:
4. Հաստատել  հատված 1-ով նախատեսված 2025 թվականի համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1:
5. Հաստատել հատված 2-ով նախատեսված 2025 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման համաձայն հավելված 2:
6. Հաստատել հատված 3-ով նախատեսված 2025 թվականի  համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3:
7. Հաստատել հատված 6-ով նախատեսված 2025 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 4:
8. Թույլատրել համայնքի ղեկավարին կատարել փոփոխություն տարվա ընթացքում հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև մինչև 15 % -ի չափով:
9. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Կողմ -14

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ

ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.06 Մբ) uxerdz
(8.66 Մբ) himnavorum
(3.37 Մբ) havelvac 1
(2.95 Մբ) havelvac 2
(3.08 Մբ) havelvac 3
(6.05 Մբ) havelvac 4
(1.11 Մբ) pordzaqnnutyun
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner