Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 164
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

09 հոկտեմբերի 2025 թվականի N 164

ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. 2025թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել «ՀԱՆՔՇԻՆ» ՍՊ ընկերության տնօրեն Վարազդատ Ասոյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ ՎԱսոյանը հայտնել է, որ ընկերությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքի Նորամարգ բնակավայրում նախատեսում է իրականացնել ավազակոպճային խառնուրդի պաշարների վերաբերյալ երկրաբանահետախուզական աշխատանքներ, որի համար ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։

2. «ՀԱՆՔՇԻՆ»  ՍՊ ընկերության իրավաբանական հասցեն է՝ ՀՀ, Արարատի մարզ, քաղաք Մասիս, Հերացի 11։ Ավազակոպճային խառնուրդի պաշարների վերաբերյալ երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարվելու են Մասիսի համայնքի Նորամարգ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-068-0336-0004 կադաստրային ծածկագրով 5,85հա մակերեսով հողամասում։

3. Հանրային լսումն իրականացվելու է 2025 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը         11։00-ին՝ ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, Նորամարգ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում։

- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝  հանրային լսման կազմակերպման և անցկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։

- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլփոստ karen.tadevosyan1975@mail.ru/:

 

 

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner