Ղեկավարվելով << Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ որոշում եմ․
1․ Մասիս համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 17-ի <<ՎԱՉԱԿԱՆ ՄԱՐՏԻՆԻ ՓԱՆՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 3786-Ա որոշումը լրացնել 9․1 և 9․2 կետերով՝
<<9․1․ Օրինական ճանաչված թռչնանոցի (արտաքին մակերեսը՝ 38,94 քմ) մուծման վճարը կազմում է 39100 (երեսունինը հազար հարյուր) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1003․8 ՀՀ դրամ)
9․2․ Օրինական ճանաչված մառանի (արտաքին մակերեսը՝ 13,73 քմ) մուծման վճարը կազմում է 13800 (տասներեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1003․8 ՀՀ դրամ)>>
2․Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: