1. 2024թ. մարտի 11-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել «Կապավոր» ՍՊ և «Գրանդ Ալյանս» ՍՊ ընկերությունների /այսուհետ «Կապավոր» ՍՊԸ և «Գրանդ Ալյանս» ՍՊԸ կոնսորցիում/ տնօրենների համատեղ գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ հայտնվել է, որ ՀՀ կառավարության 2023թ․ նոյեմբերի 30-ի թիվ 2093 որոշմամբ սահմանված ծրագրի շրջանակներում ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Արևաբույր բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման համար անցկացված մրցույթում ճանաչվել են հաղթող կազմակերպություն, որի նպատակով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։
2. «Կապավոր» ՍՊԸ և «Գրանդ Ալյանս» ՍՊԸ կոնսորցիումի իրավաբանական հասցեն է՝ քաղաք Երևան, Շիրակի 47/12։ Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի՝ տվյալ գործունեությունը դասվում է Բ կատեգորիայի։ Ընկերությունները դպրոցի կառուցումն իրականացնելու են Մասիս համայնք, գյուղ Արևաբույր, Կ․Դեմիրճյան 12 հասցեում։
3. Հանրային լսումն իրականացվելու է 2024 թվականի ապրիլի 9-ին, ժամը 11։00-ին՝ ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, Արևաբույր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։
- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։
- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլ․փոստ karen.tadevosyan1975@mail.ru/:
4. Մինչև հանրության ծանուցումը սույն տեղեկատվությունը տրամադրել նախաձեռնողին՝ վերջինիս պաշտոնական կայքում /առկայության դեպքում/ հրապարակելու նպատակով։
Հ.Գ. Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ նշյալ հանրային քննարկումը չեղարկվում է, և քննարկման անցկացման համար սահմանվում է այլ օր: