Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի, Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի,, 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Զավեն Պետրոսյանի խնդրանքին. համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, ն/թ թիվ 25/17 հասցեում Զավեն Պետրոսյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0.00456հա հասարակական կառուցապատման գործառական նշանակության /նպատակային նշանակության՝ բնակավայրերի/ հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-135-046/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարելու Արարատի մարզի Մասիս քաղաքի ն/թ 20 շենքի 45 բն. բնակիչ՝ Զավեն Պետրոսյանին:
2. Հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել տվյալ պահին գործող կադաստրային արժեքի չափով /1քմ գինը 2940 դրամ/, որը կազմում է 134064 /հարյուր երեսունչորս հազար վաթսունչորս/ ՀՀ դրամ: