Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի,, 66-րդ հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի պահանջներով և ընդառաջելով Մերուժան Հարությունյանի խնդրանքին. համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, ն/թ Դպրոցականների փող., թիվ 16/17-1 հասցեում Մերուժան Հարությունյանին պատկանող խանութի զբաղեցրած վարձակալած 0.00336հա հասարակական կառուցապատման գործառական նշանակության /նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի/ հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-128-065/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարելու Մերուժան Հարությունյանին:
2. Հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել տվյալ պահին գործող կադաստրային արժեքի չափով /1քմ գինը 2940 դրամ/, որը կազմում է 98784 /իննսունութ հազար յոթ հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ: