Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջով. համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել քաղաքապետի ներկայացրած քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 10-ի նիստի հետևյալ օրակարգը՝ 1.Մասիս քաղաքային համայնքի 2015 թվականի վարչական և ֆոնդային բյուջեների ծախսերի առանձին հոդվածներում փոփոխություն կատարելու մասին: 2.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի մայիսի 19-ի № 40-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 3.Օրինական ճանաչված բնակելի տունը և նրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող հողամասը ուղղակի վաճառքով Զոհրապ Թազայանին և Էդմոնդ Ստեփանյանին օտարելու թույլտվություն տալու մասին: 4.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի մայիսի 19-ի № 35-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 5.Մերուժան Հարությունյանին պատկանող խանութի զբաղեցրած վարձակալած հողատարածքի օտարման թույլտվություն տալու մասին: 6.Զավեն Պետրոսյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած հողատարածքի օտարման թույլտվություն տալու մասին: 7.Հայաստանի Հանրապետության Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողերը աճուրդ-վաճառի միջոցով օտարելու մասին: 8.Մասիս քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և ,,Երևանշին,, ՍՊԸ-ին հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին: |