Այսօր: Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 49-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԻՏՅԱ ԱԶԱՏԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ,,ԵՐԵՎԱՆՇԻՆ,, ՍՊԸ-ԻՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի,, 76-րդ հոդվածի 5-րդ մասի, ,,Քաղաքաշինության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի 2014 թվականի փետրվարի 25-ի № 34-Ա հրամանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության նախարարի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանի 2014 թվականի նոյեմբերի 10-ի № 04/11.1/5665-14 գրությունը, ընդերքօգտագործման 25.02.2014թ-ի  № Պ-484 պայմանագիրը. համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած գլխավոր հատակագծի փոփոխությունը՝ 4.5հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքի գործառնական նշանակության, 03-003-0334-0018 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորայի ընդերքօգտագործման գործառնական նշանակության:
2.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող վերոնշված հողամասը տրամադրել վարձակալության իրավունքով ,,Երևանշին,, ՍՊԸ-ին մինչև 25.02.2039թ.:
3.Տարեկան  վարձավճարի չափը սահմանել 661500 (վեց հարյուր վաթսունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՇԱ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԻՏՅԱ ԱԶԱՏԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner