Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի,, 76-րդ հոդվածի 5-րդ մասի, ,,Քաղաքաշինության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի 2014 թվականի փետրվարի 25-ի № 34-Ա հրամանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության նախարարի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանի 2014 թվականի նոյեմբերի 10-ի № 04/11.1/5665-14 գրությունը, ընդերքօգտագործման 25.02.2014թ-ի № Պ-484 պայմանագիրը. համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած գլխավոր հատակագծի փոփոխությունը՝ 4.5հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքի գործառնական նշանակության, 03-003-0334-0018 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորայի ընդերքօգտագործման գործառնական նշանակության: 2.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող վերոնշված հողամասը տրամադրել վարձակալության իրավունքով ,,Երևանշին,, ՍՊԸ-ին մինչև 25.02.2039թ.: 3.Տարեկան վարձավճարի չափը սահմանել 661500 (վեց հարյուր վաթսունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: |